Լսիր ինձ ֆիլմից` Ռոմիկ, 32

Ժամանակին գեյ բառի նկատմամբ ատելություն ունեի: Բայց չվախեցա երես առ երես դուրս գամ ինքս ինձ: Ասեցի` եթե ես էդ զգում եմ, ուրեմն դա էդ իմ ներքինն ա և ես պետք է դրա հետ հաշվի նստեմ:

Ու մի պահ եկավ, որ մտածեցի` թատրոն եմ խաղում: Խաղում եմ մի դեր, որը իմ ցանկությունը չի, ըստ հասարակության ցանկության եմ էդ դերը խաղում:

Ընկերուհի ունեի: Արդեն նշանվել էինք, երեք տարի միասին էինք, բայց որևիցե սեռական հարաբերություն չի էղել մեր մեջ: Միշտ փորձել եմ խուսափեմ դրանից, որովհետև սեռական ցանկություն չկար իգական սեռի նկատմամբՄոտ ընկերս ինձ արթնացրեց, ասեց` Ռոմիկ, ի՞նչ ես անում, սխալ ճամփա ես գնում, դա քեզ չի պատկանում:

Ես կանխեցի էդ հարաբերությունըԻմ ստելու պատճառով ես պետք է նաև բռնություն գործադրեի ուրիշի հանդեպ, ուրիշի կյանքը ոչնչացնեի իմ հանգստության համար, որ հասարակությունը ինձ ընկալի էնպես, ինչպես ինքն ա ուզում:

Մտածեցի, որ արդեն ժամանակն ա հասունացել, որ ընտանիքիս հետ էլ կիսվեմԲոլոր հայկական ընտանիքների նման իրանք հեշտ չեն տարել և երևի հիմա էլ հեշտ չեն տանում: Ես վստահ եմ, որ իրանք մտածում են հասարակության ճնշման մասին:


«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի մասին:
Ֆիլմն էկրաններին կլինի 2016թ. հոկտեմբերից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *