Լսիր ինձ ֆիլմից` Էլվիրա, 25

Ամբողջ կյանքս ապրել եմ հետերոսեքսուալ կողմնորոշմամբ: Չէի պատկերացնում, որ գիտակից կյանքում, մեկ էլ հոպ, նոր բան տեղի կունենա:

էնպես պատահեց, որ բավականին էմոցիոնալ սիրահարվածություն ունեցա մի կնոջ հանդեպ, ու ամեն պատկերացումներս փոխվեց: Էդ կինն էլ Հայաստանից չէր, ու զգացի, որ շնչահեղձ եմ լինում:

Մայրս շատ ակամայի եկավ, երբ պատմեցի: Մոտ երկու ժամ նախապատրաստում էի զրույցը: Խոսում էինք, ինչպես միշտ, տղամարդկանցից: Խոսակցությունը աստիճանաբար անցավ ԼԳԲՏ հարցին, ու ինքը հարցրեց` դու հետաքրքրված ես այդ հարցերով, քանի որ դու աշխատու՞մ ես այդ ոլորտում: Շունչս հավաքեցի, ասեցի` չէ, որովհետև ես երկսեռական եմ

Քույրս հարձակվեց վրաս` գժվե՞լ ես, ինչ ուզում ես արա, բայց մամային տենց բաներ մի պատմի, ինքը առողջության խնդիրներ կարող ա ունենա: Դա ինձ համար կրկնակի ճնշում էր այդ օրը:

Ես ստիպված էի արդարանալ, թե ինչու է ինձ համար կենսականորեն կարևոր բացել խաղաքարտերը, որովհետև իմ էության մի հսկայական մաս մնում է մութ կողմում:

Հետո մայրիկս ասեց` լավ, մի լացի, ես մեկ ա քեզ սիրում եմ:


«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի մասին:
Ֆիլմն էկրաններին կլինի 2016թ. հոկտեմբերից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *