Լսիր Ինձ ֆիլմից` Արմեն, 25

Երբ տղաների նկատմամբ հակումներ էին ունենում, ես դա նույնասեռականություն չէի անվանում , որովհետև չգիտեի, թե նույնասեռականությունն ինչ է: Գիտեի, որ դա նորմայից դուրս է, հետևաբար դա լավ բան չէ և ես չեմ կարա էդպիսինը լինեմ:

Ամենածանրը էն էր, որ ելնելով հասարակության ու ընտանիքի վերաբերմունքից, դու քեզ հիվանդ էիր զգում, ուզում էիր բուժվեիր: Չեմ փորձել բուժվել, բայց եղել է շրջան, որ փորձել եմ ինձ տիրապատեմ` ասելով, որ տղաներին չեմ նայելու, տղաներին չեմ սիրահարվելու:

Չէի ասի, որ ընտանիքս բավականին վաղուց գիտի իմ մասին: Մինչև հիմա մամայի մոտ ժխտողական շրջան է:

Մամայի հետ սքայփով խոսում էինք: Ինքը սկսեց խոսակցությունը, թե ինչու ես մասնակցում գեյերի հետ կապված միջոցառումներին: Անընդհատ խուսփում էի էդ թեմայից: Ինքը շատ ճնշեց այդ օրը և ուղիղ տեքստով հարցրեց: Ես էլ ուղիղ տեքստով ասեցի` հա գեյ եմ: Դրանից հետո զանգը ընդհատվեց: Մաման գրեց, որ այլևս տղա չունի:


«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի մասին:
Ֆիլմն էկրաններին կլինի 2016թ. հոկտեմբերից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *