Լսիր ինձ ֆիլմից` Վահան, 49

Երբ արդեն հասուն էի, գիտեի, թե ինչ են սպասում ինձնից` որ ես աղջիկների հետ պիտի լինեմ:

Փորձել եմ իբր թե «սովորական» մարդ լինեմ և հարաբերություններ եմ ունեցել աղջիկների հետ, բայց լրիվ սուտ էր, սուտ հարաբերություններ էր: Դրանից հետո չէի ուզում սուտ կյանք ապրիմ ու յոթ տարի մնացի առանց ոչ մի հարաբերության, առանց սեքս, առանց ազատ կյանք: Մինչև 33 տարեկան:

Որոշեցի ասեմ իմ ծնողներին, իմ ընկերներին, որտև չէի ուզում երկու կյանք ապրիմ: Ես մի մարդ եմ, մի հոգի եմ:

Ասել եմ ծնողներիս: Հայրս ոչ մի բան չասեց, մայրս ասեց` ոչ մեկին մի ասա, բայց ինքը գնաց քույրերիս ասեց:

Մի քույրս, երբ իմացել է, լրիվ փոխել է շփվումն ինձ հետ: Հետո e-mail-ով գրել է, որ իր երեխաներից հեռու մնամ: Էդի վատ է երեխաների համար, որովհետև ես շատ լավ քեռի էի:


«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի մասին:
Ֆիլմն էկրաններին կլինի 2016թ. հոկտեմբերից