Լսիր ինձ ֆիլմից` Գայանե, 27

Երբ բակ էինք իջնում, ես տղաների հետ էի խաղում, ցեխերով, բաներով:

Երբ մի քիչ մեծացանք` առաջին, երկրորդ դասարանում, իրանք մանկական ձևով սկսեցին սիրահարվել, գալիս ասում էին` ես քեզ հավանում եմ, ու ինձ համար տարօրինակ էր, որ իրանք կարող են ինձ սիրահարվել:

Կողմնորոշմանս մասին նորից սկսեցի մտածել, երբ ավելի հասուն տարիքում ընկերներ, ընկերուհիներ սկսեցին իրենց անձնականից խոսել ու, կոպիտ ասած, քեզ էլ էին պարտադրում անձնական կյանք ունենաս:

Էդ ժամանակ երիտասարդության մեջ մի բան կար` բոլորը ծխում էին, խմում էին, ամեն մեկը փորձում էր ինչ-որ պիտակի տակ մտներ, որովհետև էդպես առանձնանում էին հասարակությունից ու ավելի պիտանի, ավելի կարևոր, ավելի յուրօրինակ էին զգում:

Մտածում էի` կարո՞ղ ա ես էլ եմ տենց ինչ-որ հոսանքի տակ ընկել, ինչ-որ ձև է սա կամ ինչ-որ բողոքի վիճակ, հետո հասակացա, որ չէ, ես էդպիսին եմ, եթե ես հիմա ինձ դեմ գնամ, իմ կյանքն ավելի կկործանեմ: 


«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի մասին:
Ֆիլմն էկրաններին կլինի 2016թ. հոկտեմբերից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *