Լսիր ինձ ֆիլմից` Կարինե, 53

Հայաստանում տեսնում էի` բոլոր մարդիկ նույն դեմքերով, նույն մտքերով են: Ոնց որ մարդիկ կամ իրար իսկապես նման են կամ էլ իրանց ավելի հարմար ա էդ սոցիումի մեջ իրանց ցույց տան:

Հետո ես տեսա, որ կան մարդիկ, որոնք դրան չեն ձգտում: Ես հանդիպեցի նրանց ու էդ մարդկանցից մեկին ուղղակի սիրեցի:

Ես հասկացա, որ դա իմ կյանքում առաջին սերն ա էղել: Մինչև էդ ինչ-որ բաներ էղել էին. դրանք համեմատած էդ զգացմունքին, որ ես ապրել եմ աղջկա նկատմամբ, եղել ա փոքրիկ ինչ-որ բլրակ ու մի հատ էվերեստ:

Ես հասկացա` ինչու՞ ոչ, եթե դա սեր ա ու իսկական սեր ա, ի՞նչ կապ ունի ում ես սիրում: Կարևորն էն ա, որ սիրես, ոչ թե ատես:


«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի մասին:
Ֆիլմն էկրաններին կլինի 2016թ. հոկտեմբերից