Լսիր ինձ ֆիլմից` Վահան, 49
Երբ արդեն հասուն էի, գիտեի, թե ինչ են սպասում ինձնից` որ ես աղջիկների հետ պիտի լինեմ:
Փորձել եմ իբր թե «սովորական» մարդ լինեմ և հարաբերություններ եմ ունեցել աղջիկների հետ, բայց լրիվ սուտ էր, սուտ հարաբերություններ էր: Դրանից հետո չէի ուզում սուտ կյանք ապրիմ ու յոթ տարի մնացի առանց ոչ մի հարաբերության, առանց սեքս, առանց ազատ կյանք: Մինչև 33 տարեկան:
Որոշեցի ասեմ իմ ծնողներին, իմ ընկերներին, որտև չէի ուզում երկու կյանք ապրիմ: Ես մի մարդ եմ, մի հոգի եմ:
Ասել եմ ծնողներիս: Հայրս ոչ մի բան չասեց, մայրս ասեց` ոչ մեկին մի ասա, բայց ինքը գնաց քույրերիս ասեց:
Մի քույրս, երբ իմացել է, լրիվ փոխել է շփվումն ինձ հետ: Հետո e-mail-ով գրել է, որ իր երեխաներից հեռու մնամ: Էդի վատ է երեխաների համար, որովհետև ես շատ լավ քեռի էի: