«Լսիր ինձ» ֆիլմից` Սևակ, 27 

Փոքր ժամանակ տիպեր կային, որ ծամոնի մեջից դուրս էին գալիս` պոռնոգրաֆիկ նկարներ էին: Մոտ վեց տարեկան էի, երբ բացում էի կին էր երևում` հիասթափվում էի, ինձ հետաքրքրում էր տղամարդու մարմինը, բայց էդ ժամանակ չգիտեի` ինչ ա սեռականություն, ինչ ա ձգողություն:

16 տարեկանում զգացի, որ ինչ-որ ձևով չեմ ինտեգրվում հասարակությունում:

Հոմոսեքսուալության թեմայով պլակատ էի կպցրել պատիս:  Մամաս ասեց` էս ի՞նչ ա, կարո՞ղ ա դու էլ ես դրանցից: Ասեցի` հետո ի՞նչ, թեկուզ տենց եմ, ի՞նչ կա: Ինքը սկսեց լացել` իմ համար վախենալու երազ ա, ես եմ ուրիշներին ձեռ առնում, իսկ իմ երեխան տենց ա: Ես բառեր չէի գտնում, ու, «մամա, ես գեյ եմ» չէի կարա ասեի:

Մամաս ասում էր` գեյերին պետք ա վառել, առնետների նման զզվելի են: Ես ենթադրում էի, որ ինձ պաշտպանելու համար էր անում:

Երբ ես իրան պատմեցի իմ մասին, պարզվեց, որ, հա, ինքը դրա համար էր անում:


«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի մասին:
Ֆիլմն էկրաններին կլինի 2016թ. հոկտեմբերից