Լսիր ինձ ֆիլմից` Գայանե, 27
Երբ բակ էինք իջնում, ես տղաների հետ էի խաղում, ցեխերով, բաներով:
Երբ մի քիչ մեծացանք` առաջին, երկրորդ դասարանում, իրանք մանկական ձևով սկսեցին սիրահարվել, գալիս ասում էին` ես քեզ հավանում եմ, ու ինձ համար տարօրինակ էր, որ իրանք կարող են ինձ սիրահարվել:
Կողմնորոշմանս մասին նորից սկսեցի մտածել, երբ ավելի հասուն տարիքում ընկերներ, ընկերուհիներ սկսեցին իրենց անձնականից խոսել ու, կոպիտ ասած, քեզ էլ էին պարտադրում անձնական կյանք ունենաս:
Էդ ժամանակ երիտասարդության մեջ մի բան կար` բոլորը ծխում էին, խմում էին, ամեն մեկը փորձում էր ինչ-որ պիտակի տակ մտներ, որովհետև էդպես առանձնանում էին հասարակությունից ու ավելի պիտանի, ավելի կարևոր, ավելի յուրօրինակ էին զգում:
Մտածում էի` կարո՞ղ ա ես էլ եմ տենց ինչ-որ հոսանքի տակ ընկել, ինչ-որ ձև է սա կամ ինչ-որ բողոքի վիճակ, հետո հասակացա, որ չէ, ես էդպիսին եմ, եթե ես հիմա ինձ դեմ գնամ, իմ կյանքն ավելի կկործանեմ: