«Լսիր ինձ»

չպատմված պատմություններ ատելությունից անդին

cropped-vlcsnap-2016-04-13-11h24m28s28-1.png
«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի մասին:

2012թ. DIY փաբի պայթյունից և բազմազանության երթի վրա հարձակումից հետո ԼԳԲՏ համայնքի մասին քննարկումները մեծ թափ ստացան և շարունակվում են մինչև այսօր: ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված քննադատական ու ագրեսիվ խոսակցությունները շաղախեց ԼԳԲՏ մարդկանց դեմքերը, արգելափակեց հնարավորությունը հասկանալու, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց թշնամի են համարում ու որոնց նկատմամբ ծայրաստիճան ատելությամբ են լցված:

«Լսիր ինձ» ֆիլմում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչ համաձայնեցին տեսախցիկի առջև խոսել իրենց մասին: Պատմելով իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման, ընտանիքի հետ հարաբերությունների մասին և իրենց ձայնը լսելի դարձնելով` նրանք ԼԳԲՏ անձանց դեմքից մաքրում են հասարակության քսած շաղախը:

Ֆիլմն էկրաններին կլինի 2016թ. հոկտեմբերից: